Վարչապետը՝ կաթողիկոսի եղբոր մասին․ Նա ԽՍՀՄ ժամանակներից հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ![]() 6 նոյեմբերի 2025 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս «Եզրաս Ներսիսյանը ԽՍՀՄ ժամանակներից հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ»։ «Կարծում եմ, որ այն փաստերը, որոնք հրապարակված են, ակնհայտ են դարձնում, որ Խորհրդային միության ժամանակներից նա հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ»,-ասել է վարչապետը, հայտնում է Radar Armenia-ն։ Նա հավելել է, որ մինչ այժմ ոչ մի պարզաբանում չի պահանջվել ո՛չ կաթողիկոսից, ո՛չ էլ եղբորից։ «2 հարց պետք է ունենա շատ կոնկրետ պատասխան՝ եղբոր հարցը։ Եվ եթե Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի, կարո՞ղ է զբաղեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը»,- ասել է նա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասին Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |