Փաշինյանը՝ խցանումների մասին․ Հնարավոր է դժվար լուծումների անհրաժեշտություն լինի![]() 6 նոյեմբերի 2025 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում անդրադարձել է նաև երևանյան խցանումներին՝ իրավիճակը որակելով ճգնաժամային։ Նա հայտարարել է, որ հնարավոր է դժվար լուծումների անհրաժեշտություն լինի, հայտնում է Radar Armenia-ն։ «Իրավիճակն իրոք ճգնաժամային է՝ դա տեսել եմ։ Հանձնարարել եմ աշխատանքային խումբ ստեղծել։ Պետք է գնահատենք՝ ինչն է պատճառը»,-ասել է Նիկոլ Փաշինյանն, ընդգծելով՝ մի տեղ լուսացույցը կարող է անջատվել, մի տեղ վթար լինել, բայց, մեծ հաշվով, պատճառը մեքենաների աննախադեպ ծավալն է Երևանում։ Վարչապետն ընդգծել է, որ հնարավոր է որոշումները հեշտ չեն լինելու, սակայն այլընտրանք չկա, քանի որ իրավիճակն ավելի է բարդացել։ «Հնարավոր է դժվար լուծումների անհրաժեշտություն լինի՝ պետք է ընտրություն կատարենք։ Կամ էլ յոլա ենք գնում, բայց խնդիրն ամեն օրվա հետ շատանում է»,-շեշտել է վարչապետը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |