ANCA-ն դեմ է ԱՄՆ-ի երկակի չափանիշներին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դեմ է օտարերկրյա պետություններին օգնություն տրամադրելու հարցում ԱՄՆ-ի երկակի չափանիշներին: Այդ մասին ասվում է ANCA-ի պաշտոնական հայտարարության մեջ: ԱՄՆ Կոնգրեսում մի փաստաթուղոթ է տարածվել, որտեղ ասվում է ԱՄՆ-ի քաղաքականության երկակի չափանիշների մասին, որը վերջերս 38 տոկոսով կրճատեց Հայաստանին տրամադրվող օգնությունը: Փաստաթղթում տվյալներ են բերվում Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնության մասին եւ նշվում է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրաժարվել է 80 մլն դոլար արժողությամբ ծրագրերի ֆինանսավորումից Հայաստանում, որոնք պետք է ուղղվեին ճանապարհաշինությանը երկրի աղքատ շրջաններում, երկրի, որը գտնվում է շրջափակման մեջ:



Նախօրեին «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիան որոշում է կայացրել Հայաստանի ֆինանսավորումը կասեցնելու մասին: Որոշումը կայացվել է կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստում, որ անցել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ: Ըստ կորպորացիայի գլխավոր տնօրեն Ռոդնի Բենտայի, նման որոշման պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանում կորպորացայի ժողովրդավարական կառավարման զարգացման սկզբունքներին, հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունը:



«Հազարամյակի մարտահրավերներ» հնգամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում էր Հայաստանին 235 մլն դոլարի դրամաշնորհ տրամադրել` ոռոգման համակարգի ու գյուղական ճանապարհների վերականգնման ու արդիականացման համար:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---