Իրանում սկսվել են նախագահական ընտրությունները12 հունիսի 2009 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր Իրանում սկսվել են նախագահի ընտրությունները: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու. գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին, խորհրդարանի նախկին խոսնակ Մեհդի Քարուբին եւ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին: Քվեարկությանը կարող են մասնակցել Իրանի 18 տարեկանից բարձր քաղաքացիները, այսինքն շուրջ 46 միլիոնը 70 մլն կազմող բնակչությունից:Համաձայն ոմանց կանխատեսումների, Ահմադինեժադը կկարողանա հաղթանակ տանել արդեն առաջին փուլում, քանի որ նրա վարկանիշն ակտիվ հեռուստաբանավեճերի ընթացքում զգալիորեն աճել է: Այլ վերլուծաբաններ կանխատեսում են, որ երկրորդ փուլ անպայման կլինի, որտեղ ներկա նախագահը կհանդիպի Մուսավիին, որն առավել չափավոր դիրքորոշում ունի, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |