«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է ինքնասպան եղել![]() 7 նոյեմբերի 2025 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Անցնող 11 ամիսների ընթացքում մահվան 20-րդ դեպքն էր գրանցվել քրեակատարողական հիմնարկում։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է ինքնասպան եղել։ Տեղեկությունը հաստատեl 1 Քրեակատարողական ծառայություն հասարակայնության և լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը, հայտնում է Factor.am-ը։ «Նոյեմբերի 7-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը շրջայց կատարելիս մասնաշենքի խցերից մեկի դիտանցքից նկատել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված կալանավորված անձին (ծնված 1969թ.): Քրեակատարողական հիմնարկ հրավիրված շտապօգնության բժիշկների կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը: ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- նշել է Նավիկյանը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հիմքով՝ «ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի կամ զինծառայողի նկատմամբ»։ «Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- ասել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Ըստ տվյալների՝ տարվա ընթացքում ՔԿՀ-ներում արձանագրված 20 մահվան դեպքերից 8–ը ինքնասպանություն է եղել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |