Ղազախական ցորենով գնացքը ևս հասել է ՀՀ![]() 8 նոյեմբերի 2025 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստան է ժամանում ղազախական հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղիով, հայտնում է կառավարությունը։ Գնացքով Հայաստան է տեղափոխվել 1000 տոննա ցորեն։ Տավուշի մարզի «Այրում» կայարանում գնացքի ժամանմանը ներկա են եղել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու Ղազախստանի դեսպանը, հայտնում է 1lurer.am-ը։ «Սա նախ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համատեքստում՝ ի կատարումն օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի: Նախօրեին նաև ռուսական ցորենն էր գնացքով հասել Հայաստան: Սա ոչ միայն քաղաքական նշանակություն ունի, այլ ունի կարևոր տնտեսական նշանակություն: Էականորեն կրճատվում է Հայաստան տեղափոխվող բեռների վրա ծախսվող ժամանակը»,- ասել է Դավիթ Խուդաթյանը: Ղազախստանի դեսպանի գնահատմամբ, սա պատմական իրադարձություն է: «Ներկա պահին Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ աճ են արձանագրել: Այսօրվա իրադարձությունը դրա վառ արտահայտությունն է»,- ասել է դեսպանը: Նոյեմբերի 6-ի գիշերը Հայաստան է հասել մոտ 1000 տոննա ռուսական ցորեն, որը տեղափոխվել է Ադրբեջանի տարածքով։ Ռուսական կողմը հայտնել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Հայաստան արտահանել ևս 132 վագոն ցորեն նույն երթուղով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ իր երկիրը վերացրել է Հայաստանի բեռների տարանցման սահմանափակումները։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |