2009 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 2,8 տոկոսով

PanARMENIAN.Net - «2008թ. առաջին եռամսյակի համեմատ, 2009 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 2,8 տոկոսով` մոտ 85 հազար մարդ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նա նաեւ նշել է, որ 2001թ. ի վեր ներքին զբոսաշրջությունն աճում է տարեկան 20-25 տոկոսով, իսկ արտասահմանյան զբոսաշրջությունը 2000-2008թ. ավելացել է 11 անգամ: «Եթե 2000թ. Հայաստան է այցելել 45 հազար զբոսաշրջիկ, ապա 2008թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 558 հազար»,-հայտարարել է նա:



Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք Հայաստան այցելող յուրաքանչյուր մարդ գրանցվում է որպես զբոսաշրջիկ, Ապրեսյանն ասել է, որ Հայաստան այցելածների ընդամենը 40 տոկոսն է իրականում զբոսաշրջիկ:



Ապրեսյանը հավելել է նաեւ, որ, անկախ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից, այս տարի ակնկալվում է ներքին եւ դրսից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների ցուցանիշների աճ: Նրա խոսքերով, արդեն բացվել է ակտիվ զբոսաշրջային սեզոնը Հայաստանում եւ հյուրանոցներն արդեն իսկ զեղջեր են առաջարկում, ինչը ճգնաժամի հետեւանք է:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---