Բալասանյան․ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, հուսով եմ՝ կյանքի է կոչվելու![]() 10 նոյեմբերի 2025 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հուսով է, որ արցախցիները մի օր կվերադառնան իրենց հայրենիք։ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է, հուսով եմ, որ այդ փաստաթուղթը կյանքի է կոչվելու»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Այն հարցին, թե արդյո՞ք անվտանգ կլինի Արցախ վերադարձը՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղարն ասել է, որ աշխարհի ոչ մի կետում էլ խաղաղություն ու անվտանգություն չկա։ Եթե անվտանգային երաշխիքներ տան՝ ինքը պատրա՞ստ է Արցախ վերադառնալ՝ Բալասանյանն արձագանքեց. «Իհարկե, միանշանակ»։ Վիտալի Բալասանյանը հունվարի 18-ին հրապարակել էր իր նամակն՝ ուղղված 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին։ Նամակում Բալասանյանը կոչ էր անում կարգավորել Արցախի բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և ապահովել բնակչության անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |