Փաստաբան․ Ղուկասյանը դեռևս առանց բուժօգնության է ՔԿՀ-ում![]() 10 նոյեմբերի 2025 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնել է, որ գտնվում է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ իր պաշտպանյալի իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Նա հայտարարել է, որ Ղուկասյանը նոյեմբերի 6-ից դիմել է պատկան մարմիններին՝ պահանջելով բժշկական օգնություն, սակայն մինչ օրս նա ՔԿՀ-ում է և նրան չեն տրամադրել համապատասխան բուժօգնություն։ «Քար լռություն է։ Դատախազը լավ տեղյակ է այդ մասին, բայց նման միջնորդության պայմաններում Վարդան Ղուկասյանը շարունակում է գտնվել Երևանի ՔԿՀ-ում» արդեն մի քանի անգամ գրավոր տեղեկացրել է իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ պետական ատյանը պարտավոր է միջնորդություններին ընթացք տալ։ Փոստանջյանին տեղեկացրել են, որ դատախազը տեղում չէ։ Նա պնդել է, որ փոխարինող նրան հանդիպի։ Ղուկասյանի առողջական վիճակն նոյեմբերի 6–ին կտրուկ վատացել էր, Ղուկասյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Բուժզննությունից հետո նրան կրկին ՔԿՀ են տեղափոխել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |