Ղազախստանը պատրաստ է ամսական մինչև 20,000 տոննա ցորեն առաքել ՀՀ![]() 10 նոյեմբերի 2025 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանը պատրաստ է ամսական 15-20 հազար տոննա պարենային ցորեն առաքել Հայաստան։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի գյուղատնտեսության նախարարությունը։ Նախարարությունը նշել է, որ գերատեսչության ենթակայության տակ գործող «Պրոդկորպորացիան» բանակցություններ է վարում հայկական կողմի հետ, որը հետաքրքրված է ղազախական ցորենի կայուն մատակարարումներով։ Ընկերությունը հավելել է, որ ապագայում դեպի Երևան արտահանման ծավալները կարող են ավելանալ, հայտնում է Sputnik Արմենիան։ Անցած շաբաթ Ղազախստանն առաջին անգամ Հայաստանի անկախությունից ի վեր իր ցորենն ուղարկել է ՀՀ՝ Ադրբեջանով անցնող տարանցիկ ճանապարհով։ 15 վագոններից բաղկացած գնացքը, որը տեղափոխել է հազար տոննա ցորեն, անցել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով և հասել Հայաստան։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |