Պապիկյանը ՊՆ-ում հավաքի մասնակիցներին է ներկայացրել ԶՈւ–ում ընթացող բարեփոխումները![]() 10 նոյեմբերի 2025 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ուսումնական տարվա նախապատրաստական ծրագրի հիման վրա՝ նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել են Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ նախատեսված քառօրյա օպերատիվ հավաքները։ Հավաքի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մասնակիցներին։ Նախարարը իր ելույթում անդրադարձել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված տարբեր հարցերի, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Հավաքին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |