ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլական![]() 10 նոյեմբերի 2025 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում նոյեմբերի 10-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել բանախոսությամբ և պատասխանել ներկաների հարցերին։ Բանախոսության ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականն ու դրա շուրջ տարվող աշխատանքները: Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին, հայտնում է ԱԽ գրասենյակը։ Հավաքին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |