Տեր Եսայի. Կաթողիկոսի հրաժարականի և Արշակ սրբազանի կարգալուծման մասին լուրերը կեղծ են![]() 10 նոյեմբերի 2025 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի, ինչպես նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կարգալուծման պահանջի մասին լուրերն ապատեղեկատվություն են։, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Մամուլում Վեհափառ հայրապետի հրաժարականի և Արշակ արք. Խաչատրյանի կագալուծության պահանջի մասին տեղ գտած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կեղծ է: Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար Վեհափառ հայրապետը, հաշվի առնելով ներկայացված առաջարկները, ստեղծել է հանձնախումբ»,- նշել է Տեր Եսային։ Հոկտեմբերի 25-ին «Հայկական Վիկիլիկս» անունով նոր ստեղծված տելեգրամյան ալիքը հրապարակել է ինտիմ բնույթի տեսագրություն՝ այն վերագրելով Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Վերջինս արձագանքել է՝ նշելով, որ նույնիսկ գերլարված ջանքերի դեպքում ի վիճակի չէ զբաղվել հորինված և զրպարտչական նյութերի հերքմամբ՝ նախընտրելով անտեսման տարբերակը։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ դատախազությունը ընթացք է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացրած հաղորդմանը՝ կապված Արշակ սրբազանին վերագրվող տեսագրության հետ։ ՀՀ քննչական կոմիտեն մեկնարկել է վարույթ՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիության խախտման հատկանիշներով, կիրառելով տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |