Idram Junior-ցիները ստացել են մրցանակներ․ Ամփոփվել է Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը![]() 11 նոյեմբերի 2025 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հայտնի են Junius ֆինանսական գրագիտության մրցույթի արդյունքները։ 3-8-րդ դասարանների 9 երեխա զբաղեցրել է 1-3-րդ հորիզոնականները, և Իդրամում հյուրընկալվելով՝ ստացել իրենց մրցանակները՝ սեղանի խաղերից ու հեծանիվից մինչև երաժշտական գործիք, ֆոտոխցիկ ու գաջեթներ։ Idram Junior հավելվածում Junius խաղը հայտնվել է դեռ անցյալ տարի։ Այս տարի այն վերածվել է մրցաշարի, որի ընթացքում յուրաքանչյուր մրցույթի հաղթողները կարող են ստանալ արժեքավոր նվերներ Idram Junior-ից։ Junius մրցույթներին կարող են մասնակցել 3-8-րդ դասարանի աշակերտները։ Նրանք խաղի 50 մրցափուլերը պետք է անցնեն հնարավորինս արագ և կուտակեն առավելագույն միավորներ։ Ի դեպ, մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնք ծնողի կողմից նույնականացված են որպես Idram Junior օգտատերեր և պատասխանել են հենց իրենց տարիքին համապատասխան հարցաշարի հարցերին։ Տարիքային խումբը կարելի է ընտրել կարգավորումներ բաժնից։ Junius մրցաշարի առաջին մրցույթը տևել է սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 16-ը։ Այն եզրափակվեl 1 յուրաքանչյուր տարիքային խմբում առավելագույն միավորներ վաստակած եռյակների հետ հանդիպմամբ, որի ընթացքում երեխաները կիսվել են խաղից ստացած տպավորություններով ու փորձառությամբ։ Հանդիպումն ավարտվել է Idram Junior-ի կողմից սահմանված մրցանակների հանձնմամբ։ Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթն արդեն մեկնարկել է և կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։ «Եթե դեռ չես խաղում Junius, ապա հիմա ամենաճիշտ պահն է ցուցաբերելու քո ֆինանսական գիտելիքները և պայքարելու հրաշալի մրցանակների համար, որոնք կարող ես տեսնել հենց Idram Junior հավելվածում»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Idram Junior hավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։ Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |