Ասրյանը հանդիպել է ԶՈւ օպերատիվ հավաքների մասնակիցների հետ

Ասրյանը հանդիպել է ԶՈւ օպերատիվ հավաքների մասնակիցների հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպում է անցկացրել ԶՈւ ղեկավար կազմի այն ներկայացուցիչների հետ, որոնք մասնակցում են նոյեմբերի 10-ին մեկնարկած քառօրյա օպերատիվ հավաքներին, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Նա հանդես է եկել բանախոսությամբ։

Հավաքի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում անդրադարձել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված տարբեր հարցերի։

Հավաքին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։

 Ուշագրավ
---