Nabucco-ի վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել, հարցը նախագծի իրականացման մեջ է12 հունիսի 2009 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Եթե նույնիսկ Nabucco-ի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվի հունիսի 26-ին Ստամբուլում, այնուամենայնիվ, հարցը նրանում է, թե կիրականացվի նախագիծը թե ոչ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հունիսի 12-ին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Nabucco-ն առավելապես քաղաքական, ոչ թե տնտեսական պատճառներով է նախաձեռնվել: Սակայն այն կառուցելու համար հարկավոր են ֆինանսական միջոցներ, իսկ աշխարհում այսօր ֆինանսական ճգնաժամ է: Հարցը նրանում է, թե կիրագործվի նախագիծը, թե ոչ»,-ասել է քաղաքագետը: Ինչ վերաբերում է Հայաստանի հնարավոր մասնակցությանն այդ նախագծին, ապա Իսկանդարյանը հայտարարել է, որ դա դժվար է պատկերացնել: «Անձամբ ինձ համար դժվար է նույն նախագծում պատկերացնել Հայաստանին ու Ադրբեջանին, որ գազամուղը Ադրբեջանից կանցնի Հայաստան կամ էլ Ադրբեջանից Վրաստան հետո Հայաստան եւ այնուհետեւ Եվրոապա»,-ասել է քաղաքագետը: Nabucco-ի վերաբերյալ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հունիսի 26-ին Ստամբուլում: 3300 կմ գազամուղը նախատեսվում է Կասպից տարածաշրջանից գազի առաքման համար դեպի Ավստրիա` Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի ու Հունգարիայի տարածքով, շրջանցելով Ռուսաստանը: Գազամուղը կարող է ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, որն այժմ կախված է ռուսական գազից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |