Հայաստանը 4 տարվա ընթացքում Համաշխարհային բանկի խմբի կողմից կստանա 670-700 մլն դոլար12 հունիսի 2009 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խորհրդի նիստի ժամանակ հաստատվել է Երկրի զարգացման ռազմավարությունը (Country Partnership Strategy-CPS) 2009-2012թթ., որի համաձայն Հայաստանը 4 տարվա ընթացքում Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի կողմից ստանալու է 670-700 մլն դոլար: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:«Ռազմավարության մշակումը համընկել է այնպիսի շրջանի հետ, երբ Հայաստանն իր վրա կրում է ճգնաժամի հետեւանքները, ուստի այն ուղղված է Հայաստանում տնտեսական աճի վերականգնմանը եւ բնակչության անապահով շերտերի վրա ճգնաժամի ազդեցության մեղմացմանը»,- ասել է նա: Վարուդակիսն ավելացրել է, որ CPS-ը նաեւ ուղղված է Հայաստանում մրցունակության մակարդակի բարձրացմանը, որի համար նախապայման է հանդիսանում տնտեսության դիվերսիֆիկացիան եւ կայուն աճի ապահովումը: ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարի խոսքերով, մոտ 545 մլն դոլարն ուղորդվելու է առողջապահության, կրթության, գյուղական ճանապարհների վերանորոգման ոլորտներում, հարկային ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականցմանը, իսկ մոտ 120-160 միլիոնը` փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Վարուդակիսը նշել է, որ ՀԲ խմբի կողմից ստացվող վարկային միջոցների 20 տոկոսն ուղորդվելու է անմիջականորեն 2009-2011թթ. Հայաստանի պետբյուջեին, իսկ մնացած 80 տոկոսը` կոնկրետ ծրագրերին: Վարուդակիսը հայտնել է, որ մշակված ռազմավարությունը վերանայելու հնարավորություն կա 2010-ի վերջում, ինչի արդյունքում վարկավորման ծավալը մեծանալու է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |