Թուրքիան հասկանում է, որ պետք է փոխի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը12 հունիսի 2009 - 18:31 AMT PanARMENIAN.Net - «Այսօր Թուրքիան հստակ գիտակցում է, որ պետք է փոխի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը եւ հարեւան երկրների հետ հարաբերությունների ձեւաչափը: Թուրքիան երկիր է, որն իր բոլոր հարեւանների հետ ունեցել է կամ ունի խնդիրներ եւ Թուրքիայի ներկայիս ԱԳ նախարարը «ոչ մի խնդիր հարեւան երկրների հետ» կարգախոսի հեղինակն է»,- այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, ուշադրություն դարձնելով այս հանգամանքին, Թուրքիան չի կարող մոռանալ, որ գոյություն ունի Ադրբեջանը, որին Անկարան չի ցանկանում կորցնել: «Բացի դրանից, Թուրքիայում իշխող կուսակցության, քաղաքական վերնախավի, մտավորականության շարքերում շատ մարդիկ կան, որոնք իրենց հերթին չեն ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների մերձեցում եւ ջերմացում»,- ասել է հայ քաղաքագետը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |