Միրզոյանն ու Բոճորիշվիլին Թբիլիսիում քննարկել են տարածաշրջանային զարգացումները![]() 14 նոյեմբերի 2025 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի առանձնազրույցը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Զրուցակիցների օրակարգում էին ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նոյեմբերի 14-ին նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Վրաստանում։ Նախարարի այցի շրջանակում նախատեսվում են նաև այլ մակարդակի պաշտոնական հանդիպումներ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |