Վրաստանը պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ-ից

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասին» երկու դրույթները, որոնց համաձայն պաշտոնապես ավարտվել է երկրի ելքի գործընթացը կազմակերպությունից: Երկրի բարձրագույն օրենսդրական մարմինն ուրբաթ օրը երկու ամսվա ընդմիջումից հետո առաջին անգամ հավաքվեց պլենարային նիստի, չնայած քաղաքի կենտրոնում շարունակվող ընդդիմության ակցիային:



«Վրաստանն արդեն դուրս է եկել ԱՊՀ-ից: Այդ առիթով գոյություն ունի նամակ, որը ես մեկ տարի առաջ ուղարկել եմ ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի համապատասխան մարմիններին: Ուստի այսօր մենք դրույթով պաշտոնապես եւ իրավական տեսակետից ավարտում ենք այդ գործընթացը»,- հայտնել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Բակրաձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---