Գարեգին Երկրորդը Հնդկաստանում կարևորել է հոգևորականնների դերը կրթության գործում![]() 15 նոյեմբերի 2025 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հնդկաստան կատարած հայրապետական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի ղեկավարության և դասախոսական կազմի հետ։ Նա կարևորել է հոգևորականնների դերը կրթության գործում։ «Շողակաթ» ՀԸ տեսանյութում նշվում է, որ Գարեգին Երկրորդն այցելել է Դավիդյան օրիորդաց վարժարանի հիմնանորոգվող կեցության մասնաշենք, որը մի քանի ամսից դռներըկբացի Մարդասիրական ճեմարանում ուսանող աղջիկների առաջ: Նրանց համար ստեղծվում են լավագույն պայմանները կեցության և կրթության համար: 2010 -ին փակվել է կենտրոնը և մոտ 16 տարվա համառ աշխատանք է պահանջվել, որպեսզի շենքը վերակառուցելու արտոնություն ձեռք բերվի: Հայոց Հայրապետը հատուկ միջնորդությամբ դիմել է Հնդկաստանի կառավարությանը, գրում է Panorama.am-ը։ «Ուզում եմ իմ գնահատանքի խոսքը բերել Մարդասիրական ճեմարան տեսչին և Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգևոր հովվին՝ Տաճատ հայր Սուրբին, որ ամբողջական նվիրումով լծված է ձեզ՝ կրթելու դաստիարակելու, ձեզ օգտակար ծառայություն մատոցելու նվիրական գործին։ Ավելի մեծ երջանկություն հոգևորականի համար չկա, քան նվիրվել ազգի զավակների կրթության, դաստիարակության գործին, նրանց արժանավոր զավակներ դարձնել մեր ժողովրդի, ազգի համար»,- ասել է Գարեգին Երկրորդը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |