ՍԱՏՄ․ Ղազախստանից ներկրված ցորենը 3-րդ կարգի է

ՍԱՏՄ․ Ղազախստանից ներկրված ցորենը 3-րդ կարգի է

PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ արդեն ամփոփվել են Ղազախստանից ներմուծված ցորենի որակի վերաբերյալ լաբորատոր հետազոտության արդյունքները, և այն որակվել է որպես 3-րդ կարգի ցորեն։

«Համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկում ընգրկված և ՀՀ-ում գործող համապատասխան ԳՈՍՏ-տեխնիկական պայմանների՝ Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներմուծված ցորենի նմուշները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում ենթարկվել են որակական փորձաքննության՝ ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական (գույն, հոտ) ցուցանիշների:

Lաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանում է 2-րդ, իսկ Ղազախստանի Հանրապետության նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանով դեպի Հայաստան ուղարկված ցորենը համապատասխանում է 4-րդ կարգի։

Մինչ այդ, Ռուսաստանի Դաշնությունից ևս մոտ 1000 տոննա ցորեն էր ներկրվել Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---