Միրզոյանը` Կավելաշվիլիին․ Հաստատված խաղաղության շահառուն նաև Վրաստանն է![]() 15 նոյեմբերի 2025 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգի հարցեր: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Միրզոյանն ասել է, որ հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն, ընդհանուր տարածաշրջանը: «Դրանից կշահի նաև ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությունը»,–ասել է նա: Միրզոյանը հավելել է, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում համագործակցության զարգացումն, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով: Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել այս տեսլականին: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանին և Վրաստանին միավորում են ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու ընդհանրությունները, երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքն, ինչպես նաև կայուն տնտեսական կապերը: Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |