Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի թեկնածուի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում ընդունեց Լեհաստանի Սեյմի անդամ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի թեկնածու Վլոդիմիր Տիմոշեւիչին:Հանդիպման ընթացքում Վլոդիմիր Տիմոշեւիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Եվրոպայի խորհրդի հետագա գործունեության, կառույցի բարեփոխման եւ ադրյունավետության բարձրացման վերաբերյալ իր տեսակետները: Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-լեհական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա սկզբին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցելությունը եւ այնտեղ ունեցած հանդիպումները: Հյուրի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---