Հայաստանում վաղը կնշեն Խոր Վիրապից Գրիգոր Լուսավորչի ազատման տոնը

PanARMENIAN.Net - Վաղը` հունիսի 13-ին, Հայաստանում կնշեն Խորվիրապից Գրիգոր Լուսավորչի ազատման տոնը:



Տոնի կապակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրի մասունքներն այսօր խաչի երթով բերվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճար:



Կատարվել է Նախատոնակի արարողություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի մասնակցությամբ:



Նախատոնակի ծիսակատարության ժամանակ ուխտավորներն օրհնություն են ստացել սուրբ մասունքներով:



Վաղը Գրիգոր Լուսավորչի մասունքները կտեղափոխվեն Խոր Վիրապ, որտեղ Սուրբ Պատարագ կմատուցվի:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---