Ռիտերը Գրոնոյին է ներկայացրել ՀՀ–ում ԵՄ առաքելության առաջիկա անելիքները![]() 20 նոյեմբերի 2025 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպում է անցկացրել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ, հայտնում է Factor.am-ը։ «Ուրախ էի հանդիպել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին՝ քննարկելու վերջին զարգացումները տեղում եւ ներկայացնելու առաքելության առաջիկա անելիքները»,- գրել է Ռիտերը։ Նախօրեին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր ընդունել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացումները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |