Միրզոյանը՝ Սիրիայի ԱԳ նախարարին․ ՀՀ–ն պատրաստ է շարունակել աջակցությունը հումանիտար ականազերծմանը![]() 20 նոյեմբերի 2025 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական հարաբերությունների զարգացումը՝ շեշտադրելով քաղաքական երկխոսության ակտիվացման և փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Միրզոյանը հայտնել է հումանիտար ականազերծման աշխատանքներում ՀՀ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Արարատ Միրզոյանն ու Ասադ Ալ-Շայբանին անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին: Ընդգծվել է, որ փոխգործակցության զարգացման համար ամուր հիմքեր են ստեղծել Հայաստանի և Սիրիայի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարը որպես զարգացման ներուժ ունեցող ուղղություններ առանձնանշվել են տնտեսական, ներդրումների խթանման ոլորտները, հումանիտար ծրագրերը: «Սիրիայի ԱԳ նախարարը ՀՀ գործընկերոջը շնորհավորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ, և մտքեր են փոխանակվել խաղաղության շարունակական ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» աշխատակիցները Սիրիայում էին տեղակայվել 2019–ին և տարհանվել այդ երկրում պատերազմական գործողությունների մեկնարկի ժամանակ, որոնց արդյունքում տապալվեց Բաշար Ասադի ռեժիմը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |