«ՊրոԿրեդիտ Բանկը» նոր ամառային ակցիա է հայտարարել բիզնես-վարկերի համար12 հունիսի 2009 - 21:25 AMT PanARMENIAN.Net - «ՊրոԿրեդիտ Բանկը» 2009թ. հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 31ը, ամառային ակցիայի շրջանակներում, փոքր եւ միջին բիզնեսը խթանելու նպատակով, առաջարկում է աննախադեպ պայմաններ բիզնես վարկերի համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը։ Ըստ հաղորդագրության, այս ժամանակահատվածում տրամադրվող 10 000 ԱՄՆ դոլարից ավել վարկերի տարեկան տոկոսադրույքը նախկինի համեմատ կնվազի 4%ով, իսկ մինչեւ 45 000 000 կազմող դրամային վարկերի համար տարեկան տոկոսադրույքը կնվազի 2%ով: «ՊրոԿրեդիտ Բանկը» հաշվի առնելով շուկայում ստեղծված բարդ իրավիճակը եւ շարունակելով հավատարիմ մնալ իր առաքելությանը, այն է աջակցել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը հավատացած է, որ այս ակցիան կնպաստի շատ բիզնեսների գործերի կայունացմանը՝ ապահովելով ռեսուրսներ ոչ միայն հաղթահարելու դժվարին իրավիճակը, այլ նաեւ կօգնի վերջիններիս գրանցելու շարունակական զարգացում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |