Հայ փորձագետները Բաքու կմեկնեն. Կառավարությունը ֆինանսավորում է չարթերային թռիչքը![]() 20 նոյեմբերի 2025 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարթերային թռիչք կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին որոշում է ընդունել կառավարության նիստի ընթացքում՝ հարցը չզեկուցվողների ցանկում էր, գրում է Factor.am-ը։ Գործադիրը մոտ 17․5 միլիոն դրամ կհատկացնի նոյեմբերի 21-22-ը Բաքվում կայանալիք կլոր սեղան-քննարկմանը հայկական կողմից 5 փորձագետի մասնակցությունն ապահովելու նպատակով։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որքննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ: Հոկտեմբերի 21-ին ադրբեջանցի փորձագետների պատվիրակությունն ուղիղ չվերթով ժամանել էր Երևան՝ երկկողմ հանդիպման մասնակցելու համար։ Հանդիպմանը մասնակցել է նաև ոմն Դիլարա Էֆենդիևան, որը 2022 թվականի դեկտեմբերին ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիսների» թվում արգելափակել էր այն ժամանակ ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։Բացի այդ, նոյեմբերի 4-ին Երևանում անցկացված «Օրբելի-2025» միջազգային համաժողովին մասնակցել են նաև երկու ադրբեջանցի մասնագետ։ Ադրբեջանում գործող Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը հայտարարել է, որ առաջիկա 6 ամսում ևս մի քանի անգամ ՀՀ կայցելեն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |