ՀԱԿ. Հայաստանի իշխանությունները լուրջ խնդիրների առջեւ են կանգնել12 հունիսի 2009 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան մոտ 20:00 Մատենադարանի շենքի մոտ սկսվեց Հայ ազգային կոնգրեսի հերթական ցույցը, որին մասնակցում են մոտ 2,5 հազար ընդդիմության կողմնակից: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ցույցին մասնակցում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը: Ցույցը բացեց ՀԱԿ ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը, որը խոսքը փոխանցեց վերջերս ազատ արձակված Միքայել Հայրապետյանին, որն իր կարճ ելույթում հայտնեց, որ ընդդիմության պայքարը շարունակվելու է մինչեւ վերջ:Ավելին ուշ ելույթ ունեցած ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն առանձնապես նշեց, որ Հայաստանի իշխանություններն այսօր երեք լուրջ խնդիրների առջեւ է կանգնած` դա Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների խայտառակ հետեւանքներն են, ԵԽԽՎ ամառային նստաշրջանը եւ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության կողմից ֆինանսավորման ծրագրի դադարեցումը: Զուրաբյանը նաեւ հայտնեց, որ թեեւ մարտի 1-ի դեպքերի հավաքման խմբի գործունեությունը պաշտոնապես դադարեցված է, ընդդիմությունը շարունակելու է անցյալ տարցա իրադարձությունների ուսումնասիրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |