Թանդիլյան․ Ծնելիության խրախուսման համար կարևոր 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան նպաստները նվազում են 2–3 անգամ![]() 21 նոյեմբերի 2025 - 12:39 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու Երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում նշել է, որ 2025 թվականի հունվար– սեպտեմբերին Հայաստանում արձանագրվել է ծնելիության պատմական նվազում, իսկ իշխանությունները ծնելիության խրախուսման համար կարևոր 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան նպաստները նվազեցնում են 2–3 անգամ։ «2025 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնելիության ցուցանիշը Հայաստանում հասել է պատմական ցածր մակարդակի։ Այս ժամանակահատվածում ծնված երեխաների թիվը ամենացածրն է մեր նորագույն պատմության ընթացքում (ԽՍՀՄ տարիների հետ համեմատելը իմաստ չունի)։ 10 տարվա կտրվածքով նվազումը կազմել է 20%։ Այս իրավիճակում կառավարությունը որոշել է փոփոխել ծննդյան նպաստի չափը՝ սահմանելով այն 500,000 դրամ՝ անկախ երեխայի ծննդյան կարգաթվից։ Ընթացիկ համակարգով նպաստներն էին՝ 1-ին և 2-րդ երեխայի համար՝ 300,000 դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի համար՝ 1,000,000 դրամ, 5-րդ և հաջորդ երեխաների համար՝ 1,500,000 դրամ։ Այս փոփոխության հետևանքով ծնելիության խրախուսման համար կարևոր 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան նպաստները նվազում են 2–3 անգամ, ինչը լուրջ բացասական հետևանքներ կունենա բազմազավակ ընտանիքներում և կարող է ավելի խորացնել աղքատությունը։ Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ նվազում է ծննդյան նպաստի չափը, ինչը հակասում է պետության սոցիալական պատասխանատվության սկզբունքին։ Ծնելիության խրախուսման և բնակչության աճի մասով առաջիկայում կներկայացնենք մեր մոտեցումները»,–ասվում է գրառման մեջ։ Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցում։ Ըստ նախագծի՝ սկսած 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, այդ նպաստը կկազմի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |