Apple-ը պատվիրակություն կգործուղի ՀՀ՝ գործունեության ընդլայնման ուղղություններն ուսումնասիրելու![]() 21 նոյեմբերի 2025 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը պատրաստվում է ուսումնասիրել Հայաստանում իր գործունեության ընդլայնման հնարավոր ուղղությունները՝ նախատեսելով առաջիկայում պատվիրակություն գործուղել երկիր։ Այդ մասին քննարկում է եղել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի հանդիպմանը Apple-ի միջազգային համագործակցության բաժնի ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ, հայտնում է ՀՀ դեսպանությունը։ Հանդիպման ժամանակ դեսպան Մկրտչյանն ամփոփ կերպով ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստանի ու ԱՄՆ Առևտրի ներկայացուցիչների գրասենյակի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը, որը վերաբերում է ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությանը։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական դաշտի առավելությունները և ներդրումների համար ստեղծված պայմանները։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։ Դեսպան Մկրտչյանը իր երախտագիտությունն է հայտնել Ջեյսոն Լունդգարդին՝ Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT) Apple-ի առաջին կրթական նախաձեռնությունը սկսելու համար։ Կողմերը նաև վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը՝ կրթական ծրագրի ընդլայնման ուղղությամբ։ Firebird-ը՝ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը, ստացել է ԱՄՆ արտահանման թույլատվություն և հայտարարել է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։ Սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցվածք։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |