ԱԺ արտահերթ նիստ կգումարվի![]() 21 նոյեմբերի 2025 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ նոյեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի հիմքով՝ ԱԺ նախագահի որոշմամբ հրավիրված արտահերթ նիստի մասին տեղեկությունը հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։ Օրակարգում ներառված է ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |