Տոկաևը գովել է Փաշինյանին խիզախ քայլերի համար և խոսել Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթի մասին![]() 21 նոյեմբերի 2025 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փաստաթղթերի փոխանակումից հետո խոսել է նրա «պատմական դերի մասին՝ հանուն կայուն խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև»: «Ձեր հեռատես քայլերը, Ձեր խիզախ քայլերը՝ հանուն կայունության և խաղաղության Հարավային Կովկասում, արժանի են գովասանքի: Ձեզ հաջողություն եմ մաղթում այս շատ պատասխանատու աշխատանքում հանուն Հայաստանի զարգացման, հանուն ձեր երկրի՝ միջազգային հարթակներում հեղինակության բարձրացմանասել է Տոկաևը, գրում է 1lurer.am-ը։ Նա հաջողություն է մաղթել Փաշինյանի բոլոր նախաձեռնություններին։ «Ղազախստանը պատրաստ է աջակցել Ձեզ, հայ ժողովրդին այս ճանապարհին: Թող հայ-ղազախական հարաբերոթյուններն է՛լ ավելի ամրապնդվեն։ Մենք ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումները տարբեր բարդ հարցերի շուրջ համընկնում են: Մենք այս պահին ձգտում ենք ամրապնդել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը ևս հաշվի առնելով և նրա պլանը հաշվի առնելով, որին ես նույնպես աջակցում են»,- ասել է Տոկաևը։ Նա ասել է նաև Ղազախստանն ու Հայաստանը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու են երկու երկրների միջև ուղիղ չվերթեր հաստատելու համար, հայտնում է Արմենպրեսը։ «Հիմնական առաջադրանքներից մեկն այն է, որ ուղիղ չվերթներ հաստատվեն Երևանի և Աստանայի միջև։ Այս կապակցությամբ մենք ունենք կոնկրետ պլաններ։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում համապատասխան քայլերը կձեռնարկվեն»,– հայտարարել է Ղազախստանի նախագահը։ Ավելի վաղ տեղի էր ունեցել վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվամբ: Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |