Տոկաև․ Հայ-ղազախական հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական մակարդակի![]() 21 նոյեմբերի 2025 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Աստանայում կայացած բանակցությունների ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կողմերը պայմանավորվել են հաստատել ռազմավարական գործընկերություն։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի: Այդ մասին հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից, գրում է Sputnik Արմենիան։ Բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք փոխհամաձայնագրեր։ Դրանք ներառում են՝ գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանման և պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր, ինչպես նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման նպատակով հողամասերի փոխադարձ տրամադրման մասին փաստաթուղթ։ Կողմերը հաստատել են նաև 2026-2030 թվականների համար Հայաստան-Ղազախստան առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, որը ներառում է փոխգործակցության ընդլայնման հստակ ուղղություններ և քայլեր։ Բացի այդ, ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր և համագործակցության այլ փաստաթղթեր՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տնտեսության, առողջապահության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում՝ ներառելով համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան։ Նոյեմբերի 21-ին նա Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, որի ընթացքում տեղի են ունեցել բանակցությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |