Նախարար․ Աստանան կարող է ՀՀ տարածքով դեպի Թուրքիա նոր առևտրային երթուղի բացել

Նախարար․ Աստանան կարող է ՀՀ տարածքով դեպի Թուրքիա նոր առևտրային երթուղի բացել

PanARMENIAN.Net - Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը հայտարարել է, որ Աստանան կարող է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա նոր առևտրային երթուղի բացել։

Նրա խոսքով` հայկական տարածքով երթուղին Աստանային ուղիղ մուտք կապահովի դեպի թուրքական նավահանգիստներ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հիմա մենք Ադրբեջանի տարածքով գնում ենք Վրաստան` Սևծովյան նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա դուրս գալ Նախիջևան, այնուհետև անմիջապես Թուրքիա` նրա ծովային նավահանգիստներ»,-նշել է նախարարը։

Նշենք, որ այս հայտարարությունը հնչել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած պաշտոնական այցի ֆոնին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---