Քաղբանտարկյալների վերաբերյալ ԱԺ հայտարարության քննարկումը 2 ամսով հետաձգվել է![]() 21 նոյեմբերի 2025 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության կողմից նախաձեռնված՝ քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության ընդունման մասին հարցի քննարկումն Ազգային ժողովում, հեղինակի առաջարկով, հետաձգվել է երկու ամիս ժամկետով։ Իր եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանն ասել է,որ հայտարարությունը պետք է լրամշակվի, հայտնում է Factor.am-ը։ «Խնդրում եմ քվեարկության չդնել հարցը, քանի որ առաջիկա լսումների արդյունքում կներկայացվի հայտարարության լրամշակված տեքստը»,–ասել է նա։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում են խորհրդարանական լսումներ ԱԺ նիստերի դահլիճում։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ մշակել են հայտարարության նախագիծ՝ «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» խորագրով։ Այս նախագիծը ներկայացվել է ԱԺ քննարկման՝ որպես հիմք հետագա խորհրդարանական աշխատանքի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |