Եվրահանձնաժողովին դուր չի եկել Windows-ն առանց Internet Explorer-ի12 հունիսի 2009 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ը օգտվողներին ավելի քիչ հնարավորություն է տալիս` հեռացնելով Windows-ի եվրոպական տարբերակից Internet Explorer-ի բրաուզերը եւ տրամադրելով օպերացիոն համակարգն առանց բրաուզերի: Այդ մասին Microsoft-ին են հայտարարել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները: Եվրոպացի պաշտոնյաները գտնում են, որ օգտվողներին հարկավոր է բրաուզերների ընտրության հնարավորություն տալ, ոչ թե հեռացնել միակ եղած բրաուզերը: Microsoft-ի բրաուզերային քաղաքականության քննարկումը բրաուզերների շուկայում նորվեգական մրցակից Opera-ի նախաձեռնած քննարկման մի մասն է: Opera-ին են միացել Mozilla-ն, Google-ը, Oracle-ը, Sun-ը եւ IBM-ը: Microsoft-ի որոշումն արդեն իսկ դուր չի եկել Opera-ին: Կորպորացիան ոչ միայն գտնում է, որ անհրաժեշտ է բրաուզերների ընտրության հնարավորություն տալ, այլ նաեւ դժգոհ է նրանից, որ պատժամիջոցները կիրառելի են միայն Եվրոպայի տարածքում: Opera-ում Internet Explorer-ի ընդգրկումը Windows-ում գլոբալ խնդիր են համարում: Նախկինում, ԱՄՆ-ի տարածքում նման քննարկումների դեպքում, Microsoft-ը պնդել է, որ անհնար է Internet Explorer-ը հեռացնել Windows-ից առանց OC գործառնության կորստի, քանի որ Windows Vista-ի նոր ծառայությունների փաթեթը հնարավոր դարձրեց բրաուզերի հեռացումը,-հաղորդում է Associated Press-ը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |