Պապոյան․ Ռեկորդային թվով աշխատատեղեր ունենք

Պապոյան․ Ռեկորդային թվով աշխատատեղեր ունենք

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի ռեկորդային թիվ՝ 810,074։

«2025թ. հոկտեմբերին ռեկորդային թվով աշխատատեղեր ունենք՝ 810,074 աշխատատեղ։ Նախորդ տարվա հոկտեմբերին՝ 779,151։ Այսպիսով նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 30,923-ով»,–գրել է նա։

Համաշխարհային բանկը Հայաստանում 2025–ին կանխատեսում է ՀՆԱ-ի 5․2 %, իսկ 2026 թվականին՝ 4․9 % աճ: Այդ մասին ասվում է Հայաստանի տնտեսության վիճակի մասին ՀԲ հերթական զեկույցում։ Կանխատեսումը չի ներառում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի` օգոստոսի 8-ի համաձայնագրերը և դրանց կնքմանը հաջորդած իրադարձությունները (Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան հացահատիկի մատակարարումը)։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---