Վարդանյանի դեմ դատական նիստում ցուցմունք են տվել այսպես կոչված «տուժողները»![]() 25 նոյեմբերի 2025 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Բաքվում շարունակվել է հայտնի գործարար, բարերար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով դատական ֆարսը։ Դատական նիստը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Նշվում է, որ Վարդանյանին տրամադրվել է թարգմանիչ՝ իր տիրապետած լեզվով՝ ռուսերեն, ինչպես նաև պաշտպան՝ պետական հաշվին, գրում է Azertag-ը։ Դատավոր Աղաևը դատական նիստին առաջին անգամ մասնակցող «տուժածներին» և նրանց իրավահաջորդներին ներկայացրել է դատարանի կազմը, պետական մեղադրանքը պաշտպանող դատախազներին, թարգմանիչներին և մյուս մասնակիցներին, ինչպես նաև բացատրել նրանց իրավունքներն ու պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով։ Այնուհետև լսվել են «տուժածների» ցուցմունքները, որոնք պատմել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալծված մարտական գործողություններին իրենց մասնակցության և ստացած վիրավորումների մասին։ Դատական հաջորդ նիստը նախատեսված է նոյեմբերի 25-ին։ Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |