ԿԳՄՍՆ–ն և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կհամագործակցեն

ԿԳՄՍՆ–ն և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կհամագործակցեն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։

Հուշագրի նպատակն է համատեղել պետական քաղաքականությունն ու հասարակական նախաձեռնությունները՝ ուղղված սպորտի ոլորտի առաջխաղացմանը, նոր սերնդի մարզիկների պատրաստմանն ու նրանց միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովմանը։ Փաստաթուղթը միտված է նաև մարզական ենթակառուցվածքների զարգացմանը և այդ ռեսուրսների առավել լայն մատչելիության ապահովմանը՝ կրթական ու դաստիարակչական ծրագրերի միջոցով տարածելով առողջ կենսակերպ։

Ժաննա Անդրեասյանը ողջունել է Նազիկ Ավդալյանին՝ ընդգծելով նրա կարևոր դերը սպորտում ներշնչանքի աղբյուր դառնալու հարցում։

«Ուրախ եմ, որ սպորտի ոլորտում հիմնադրամ ձևավորելով՝ շարունակում եք Ձեր ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում: Լիահույս եմ՝ հուշագրի շրջանակում պետության հետ համագործակցելով՝ հատկապես մարզերում սպորտով զբաղվելու նոր հնարավորություններ կստեղծվեն»,–ասել է նա։

Իր խոսքում Նազիկ Ավդալյանն էլ կարևորել է պետական համագործակցության ձևաչափը՝ շնորհակալություն հայտնելով այս հնարավորության համար։

«Մենք մարզերում պրոֆեսիոնալ սպորտին միտված մեծ ռեսուրս ունենք, որը հնարավորինս զարգացնելով՝ լուրջ արդյունքներ կգրանցենք»,–նշել է նա։

Քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---