Խուդաթյանը վրացի գործընկերոջն առաջարկել է համայնքապետերի շփումների հարթակ ստեղծել![]() 25 նոյեմբերի 2025 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Վրաստանի տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ հանդիպմանն առաջարկել է առաջարկել է երկու երկրների համայնքապետերի համար շփումների հարթակ ստեղծել: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող հարցեր՝ մասնավորապես կենտրոնացված լիազորությունների ապակենտրոնացման ընթացիկ գործընթացը։ Քանի որ Վրաստանը ևս շարժվում է նույն ուղղությամբ, առանձնացվել են այն հիմնական մարտահրավերները, որոնք ծագում են նման բարեփոխումների իրականացման ժամանակ։ Գուլեդանին հատուկ հետաքրքրվել է Հայաստանի համայնքների խոշորացման փորձով՝ տեղեկանալով դրա արդյունավետությանը և գործնական արդյունքներին։ Կողմերն անդրադարձել են նաև համայնքային ենթակառուցվածքների ծրագրերի իրագործմանը, դրանց վերահսկողության ու մշտադիտարկման մեխանիզմներին։ Նախարար Խուդաթյանն իր հերթին վրացի գործընկերոջը ներկայացրել է առաջարկ՝ երկու երկրների համայնքապետերի համար ստեղծել շփման հատուկ հարթակ, որն ի զորու կլինի նպաստել ձևավորված երկկողմ կապերի զարգացմանն ու խորացմանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |