Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստանի» մոտակա անտառային հրդեհներն ամբողջությամբ մեկուսացված են![]() 27 նոյեմբերի 2025 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: «Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքին հարակից անտառային հատվածում բռնկված հրդեհը, որը տեսանյութերի տեսքով լայնորեն շրջանառվել է սոցիալական ցանցերում և լրատվական հարթակներում, արդեն մարվել է։ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը հայտնել է, որ ներկայումս նշված տարածքում նոր հրդեհային օջախներ չեն արձանագրվել։ «Սոցցանցերում և լրատվական կայքերում տարածվում են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի հարակից անտառում բռնկված հրդեհին վերագրվող տեսանյութեր։ Նշված համայնքի հարակից Կազաչի (Տավուշի և Լոռու մարզերի միջև) տարածքում բռնկված հրդեհը ժամեր առաջ մարվել է, և այս պահին, նշված հատվածում հրդեհի նոր օջախներ չկան»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող: Ըստ առողջապահության նախարարության, բոլոր տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |