ԱԹՍ սպառնալիքի պատճառով հետաձգվել էր Երևան–Սոչի թռիչքը․ Արգելքն արդեն հանվել է![]() 27 նոյեմբերի 2025 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27–ի առավոտյան չեղարկվել էին Սոչի-Երևան և Երևան-Սոչի ավիաչվերթերը, որոնք պետք է իրականացվեին ըստ ժամանակացույցի։ Այդ մասին ասվում էր «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում։ Պատճառը ԱԹՍ–ների հարձակումն էր ՌԴ Կրասնոդարի երկրամասի ուղղությամբ։ Սոչիի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ էին ներդրվել թռիչքների ժամանումների և մեկնումների ուղղությամբ։ Այժմ սահմանափակումները հանվել են, գրում է «Նովայա Կուբանը»։ Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը Telegram-ալիքի միջոցով հայտնել էր, որ տարածաշրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակման սպառնալիք։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |