«ՀայՌուսգազարդը» KfW-ից 50 մլն եվրո փոխառություն է վերցրել13 հունիսի 2009 - 18:05 AMT PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ KfW Զարգացման բանկի (Գերմանիա) միջեւ 2009-ի հունիսի 10-ին համաձայնագիր է ստորագրվել մինչեւ 50 մլն եվրոյին համարժեք ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով երկարաժամկետ փոխառության վերաբերյալ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:Համաձայն հաղորդագրության, փոխառության նպատակն է ֆինանսավորել Հայաստանի գազի փոխադրման եւ բաշխման համակարգերի վերակառուցման եւ զարգացման ծրագիրը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մտադիր է զարգացնել Հայաստանի գազի փոխադրման համակարգը, բարելավել Հայաստանի գազի մատակարարման անվտանգությունը` իրականացնելով շինարարական, վերակառուցման, վերանորոգման-վերականգնման եւ արդիականացման աշխատանքներՀայաստանի գազի փոխադրման ցանցում, այդ թվում` Աբովյանի Գազի ստորգետնյա պահեստարանում, ինչպես նաեւ գազաբաշխիչ համակարգում տեղադրել անհատական ազդանշանային սարքեր եւ վթարային անջատիչ կափույրներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |