Պապոյանը Ստամբուլում քննարկումներ է ունեցել մի շարք երկրների գյուղնախարարների հետ հետ

Պապոյանը Ստամբուլում քննարկումներ է ունեցել մի շարք երկրների գյուղնախարարների հետ հետ

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է Ստամբուլում անցկացվող Zero Waste Forum համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։

Միջոցառման շրջանակում Գևորգ Պապոյանը երկկողմ զրույցներ է ունեցել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ։

Համաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ երկու տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականություն մշակողների՝ նպատակ ունենալով խթանել «զրոյական թափոնների» գաղափարը համաշխարհային մակարդակով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---