ՀՀ–ն և ԵՄ-ն ստորագրել են գործընկերության նոր օրակարգը![]() 2 դեկտեմբերի 2025 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Եվրոպական միությունը Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են գործընկերության ռազմավարական Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։ Լրագրողների հետ զրույցում Կալասը նշել է. «Համագործակցելու ենք վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում։ 2025 թվականը կարևոր տարի էր ձեր երկրի համար` ավարտվեց Հայաստան – Ադրբեջան կոնֆլիկտը, և ԵՄ–ն աջակցում է ձեզ այս հարցում։ Հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվել է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին», հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա տեղեկացմամբ՝ հատկացված 15 մլն եվրոն ուղղվելու է մի քանի ծրագրի՝ ականազերծման աշխատանքներից մինչև հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու նպատակով ԵՄ-ի աջակցությամբ նախատեսված միջոցառումներ։ Արարատ Միրզոյանն իր հերթին ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը գերազանցում է Շրջանակային համաձայնագրի շրջանակը։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանը կկարողանա հաստատել առանց վիզային ռեժիմ ԵՄ անդամ պետությունների հետ։ Խոսելով անվտանգության ոլորտում ավելի խորացված փոխգործակցության մասին՝ Միրզոյանը նշել է, որ օգնության առաջին փաթեթը, որը նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման համար, արդեն տրամադրվել է։ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է փոխանցել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում նախատեսված գործողությունների ծրագիրը։ Փաստաթղթում ներկայացված են այն բարեփոխումները, որոնք Հայաստանը պետք է իրականացնի անվտանգության, սահմանային վերահսկողության, մարդու իրավունքների և մի շարք այլ ոլորտներում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |