Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին15 հունիսի 2009 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով նորանոր հաջողություններ եւ նվաճումներ: Վստահ եմ, որ հետայսու եւս Ձեզ հետ միասին կշարունակենք մեր համատեղ ջանքերը` տարբեր բնագավառներում հայ-իրանական հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Դա է թելադրում մեր ժողովուրդների ավանդական փոխադարձ հարգանքը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից առիթով եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն եւ բեղմնավոր գործունեություն», մասնավորապես ասված է նախագահի ուղերձում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |