Փաշինյան. ՀՀ–ում ազդեցության գործակալների ցանցերը բացահայտված են, ֆինանսավորման աղբյուրները՝ չեզոքացված![]() 4 դեկտեմբերի 2025 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3–ին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցադրմանը, հայտարարել է, որ Հայաստանում ազդեցության գործակալների ցանցերը բացահայտված են, ֆինանսավորման աղբյուրները՝ չեզոքացված։ «Եթե նկատի ունեք ազդեցության գործակալների ցանցը, իմ կարծիքով՝ այդ ցանցերը բացահայտված են ամբողջությամբ և լիարժեք, այդ թվում հարուցված և դատարաններում գտնվող քրեական գործերի շրջանակներում են»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։ Վարչապետը հռետորական հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ փոթորիկներ չկան ներքաղաքական կյանքում, ապա հավելել՝ այսինքն, փոթորիկներ կան, բայց սուրճի բաժակի մեջ, որովհետև այդ ազդեցության գործակալները չեզոքացված են, ֆինանսավորման աղբյուրները չեզոքացված են, հիբրիդային գործիքները չեզոքացվում են: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |