Սահմանի բացումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւոր տարր է

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները լիովին սատարում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ ամեն ինչ անում են ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան: «Այդ երկու գործընթացները պետք է միմյանցից անկախ ընթանան: Հարաբերությունների կարգավորմանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները զուգահեռ են ընթանուն, թեեւ տարբեր արագությամբ»,-ասել է ամերիկացի դիվանագետը:



Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա, ըստ Բրայզայի, դա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւոր տարր է: «Սահմանի բացումը պետք է տեղի ունենան որոշակի քայլերից հետո, որոնք կձեռնարկեն կողմերը»,-ասել է Մեթյու Բրայզան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---